ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵնՔ ԱՌՈՂՋ ՀԱՄԱՅՆՔ
Առողջությունը էական գործոն է որակյալ կյանքի համար, սակայն հաճախ այդ շատ ուշ են գիտակցում: Որպես առաջնահերթ խնդիր, ADRA-ն հոգ է տանում այն համայնքի բարեկեցության համար, որտեղ գործունեություն է ծավալում: Մինչ հայաստանյան համատեքստում առողջությունը սովորաբար ասոցացվում է հիվանդանոցների և դեղորայքի հետ, ինչի ապացույցը Հայաստանի առողջապահական վիճակագրության տխուր պատկերն է, ADRA-ն բերում է առողջության մասին նոր բնական տեսլական: Մենք սովորեցնում ենք մարդկանց ապրելակերպի պարզ փոփոխությունների սովորություններ, որոնք կհանգեցնեն դրական փոփոխությունների: Այս մոտեցումը օգնում է կանխարգելել հիվանդությունները մինչ դրանց հայտնվելը։ Ցանկանու՞մ եք առողջ ազգ ունենալ: Սկսե՛ք կանխարգելումից։ Աջակցե՛ք ADRA-ին՝ նվազեցնելու և կանխարգելելու հիվանդությունները հայ ժողովրդի մեջ, ազդեցություն թողնելու, առողջական վիճակագրությունը փոխելու համար…
ԱՐԴՅՈ՞Ք ԳԻՏԵԻՔ
Ահա մի քանի եղանակներ, որոնցով դուք օգնում եք կառուցել ավելի առողջ կյանք․
— Անվտանգ ջրի աղբյուրների հասանելիության բարելավում
– Հիգիենիկ և սանիտարական լուծումների տրամադրում
– Օգնել ընտանիքներին օգտվել սննդարար սնունդից
– Առողջ ապրելակերպի և ընդհանրապես առողջության մասին տեղեկացվածության բարձրացում
— Համայնքային բուժաշխատողների վերապատրաստում և առողջապահական ցուցահանդեսների կազմակերպում
— Հոգեսոցիալական աջակցություն