Առողջությունը էական գործոն է որակյալ կյանքի համար, սակայն հաճախ այդ շատ ուշ են գիտակցում: Որպես առաջնահերթ խնդիր, ADRA-ն հոգ է տանում այն համայնքի բարեկեցության համար, որտեղ գործունեություն է ծավալում: Մինչ հայաստանյան համատեքստում առողջությունը սովորաբար ասոցացվում է հիվանդանոցների և դեղորայքի հետ, ինչի ապացույցը Հայաստանի առողջապահական վիճակագրության տխուր պատկերն է, ADRA-ն բերում է առողջության մասին նոր բնական տեսլական: Մենք սովորեցնում ենք մարդկանց ապրելակերպի պարզ փոփոխությունների սովորություններ, որոնք կհանգեցնեն դրական փոփոխությունների: Այս մոտեցումը օգնում է կանխարգելել հիվանդությունները մինչ դրանց հայտնվելը։ Ցանկանու՞մ եք առողջ ազգ ունենալ: Սկսե՛ք կանխարգելումից։ Աջակցե՛ք ADRA-ին՝ նվազեցնելու և կանխարգելելու հիվանդությունները հայ ժողովրդի մեջ, ազդեցություն թողնելու, առողջական վիճակագրությունը փոխելու համար…